Ազգային ժողովում հայտարարությունների ժամ է: Այսօր հայտարարությամբ հանդես գալու համար հերթագրվել է 17 պատգամավոր, որոնց առաջին եռյակում են Էմմա Պալյանը, Արմենուհի Կյուրեղյանն ու Աննա Մկրտչյանը:

Նշենք, որ հայտարարությունների ժամն ավարտվում է բոլոր հայտարարությունները հնչեցնելուց հետո միայն: Յուրաքանչյուր հայտարարության համար նախատեսվում է երեք րոպե: