Փետրվարի 26-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները զննություն իրականացրին Արմավիրի մարզի Առատաշեն գյուղի տներից մեկում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տանը կից խորդանոցում հայտնաբերեցին 90 գրամից ավելի մարիխուանա թմրամիջոցի նմանվող, չորացված-մանրացված զանգված։

Ըստ 44-ամյա տանտիրոջ՝ հայտնաբերվածը պատրաստել էր իր օգտագործման համար։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր։