Նոր Նորքի քրեական հետախույզները տեղեկություն էին ստացել, որ մի խումբ երիտասարդներՏելեգրամով թմրամիջոցներ են իրացնում: Մասնավորապես, 21-ամյա մի երիտասարդ 19-ամյա մի աղջկա միջոցով թմրամիջոցով փաթեթներ է տեղադրում մայրաքաղաքի տարբեր հատվածներում եւ իրացնում:

Բացատրական աշխատանքի շնորհիվ աղջիկը եկավ բաժին եւ ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով լցված 4 ապակե տարա եւ 5 փաթեթ, մոտ 80 գրամ ընդհանուր քաշով:

Աղջիկը նաեւ ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ, հազարից ավելի պոլիէթիլենային տոպրակ, որոնց վրա գրված էին Երեւանի տարբեր վարչական շրջանների անվանումները:

Ոստիկանները պարզել են, որ 21-ամյա երիտասարդը նաեւ այլ երիտասարդի միջոցով է թմրամիջոցներ իրացնում: Երկուսն էլ հայտնաբերվեցին, ձերբակալվեցին, ապա կալանավորվեցին:

Մեկ ամիս անց հաջողվել է պարզել, որ թմրամիջոցները երիտասարդներին իրացրել է Երեւանի Տերյան փողոցի բնակիչ 27-ամյա մի երիտասարդ: Նա եւս բերման է ենթարկվել եւ ձերբակալվել: