Խորհրդարանի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված գրեթե բոլոր հարցերի քննարկումն ապրիլի 7-ին այս կամ այն պատճառով հետաձգվել է երկու ամսով։
Խոսքը հինգ օրենսդրական նախաձեռնությունների մասին է, որոնց քննարկումը հետաձգվել է կամ հիմնական զեկուցողների բացակայության պատճառով, կամ օրինագծի հեղինակի առաջարկությամբ։
Հանձնաժողովի ղեկավար, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ սա, իր հիշելով, առաջին նման դեպքն է։











