WABetaInfo պորտալը հայտնել է, որ WhatsApp-ը բիզնեսի պրոֆիլը բարելավման հնարավորություն է ստեղծել։

Նոր թարմացման տեղադրումից հետո մեսենջերի որոշ բետա թեստերներ ծանուցումներ են ստացել, որ կարող են լուսանկարներ տեղադրել էջի շապիկին։
Շապիկը կարելի է տեսնել՝ սեղմելով օգտատիրոջ պրոֆիլի նկարը։ Այն 1211×681 չափի մեծ ուղղանկյուն է՝ օգտատիրոջ լուսանկարով հետեւի մասում:

Առայժմ նոր գործառույթը հասանելի է WhatsApp-ի iOS տարբերակում, ապագայում այն ​​կհայտնվի նաեւ Android սարքերում: Թե երբ գործառույթը հասանելի կլինի մեսենջերի բոլոր օգտատերերին, դեռ հայտնի չէ։