Մետրոպոլիտենի օդափոխության համակարգի ձեռքբերման հարցով երեք մասնակից կա, գտնվում է գնահատման փուլում, միաժամանակ, բանակցություններ են լինելու, լրացուցիչ կտեղեկացնեմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 18-ին, Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ, զեկուցելով հերթական հանձնարարականը, նշեց Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ղեկավար Գևորգ Ավետիսյանը:
«Պարո՛ն Ավետիսյան ջան, երկու հարց ունեք զեկուցելու, չե՞ք կարում իմանաք, գոնե էդ հարցը ճշտեք, նոր եկեք: Էլ կարամ ձեզ բան չհարցնեմ»,-ասաց քաղաքապետ։ Հրաչյա Սարգսյանը:











