Ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Մասիսի գործընկերների հետ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ապրիլի 15-ին, ժամը 22-ին, մայրաքաղաքի Գարեգին Նժդեհի փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Մասիսի բաժին բերման ենթարկվեց 53-ամյա մի երևանցի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց փայլաթիթեղի չորս փաթեթ՝ մեթամֆետամինի նմանվող զանգվածով: Հայտնաբերվեց նաև թափանցիկ հեղուկով երեք սրվակ, որոնց վրա կար «Մեթադոնային լուծույթ» գրառումը:

Ըստ տղամարդու` փաթեթների սպիտակ զանգվածները «կրիստալ» տեսակի թմրամիջոց էին, որոնք իրեն էր տվել օտարազգի մեկը:

Հայտնաբերվածներն ուղարկվել են փորձաքննության, հանգամանքները պարզվում են: