Twitter-ը վերանայում է սոցցանցը գնելու Իլոն Մասկի առաջարկը, հայտնում է Wall Street Journal-ը։ Հնարավոր վաճառքի շուրջ բանակցությունները սկսվել են կիրակի օրը։

Երբ միլիարդատերն առաջին անգամ հայտարարել էր, որ պատրաստ է 43 միլիարդ դոլար վճարել Twitter-ի համար, Twitter-ը մերժել էր առաջարկը։ WSJ-ի աղբյուրների համաձայն՝ բանակցություններում խոչընդոտ էր դարձել Մասկի հայտարարությունն այն մասին, որ առաջարկը «լավագույնը եւ վերջինն է»։

Այնուամենայնիվ, Twitter-ի խորհուրդը որոշել է կապ հաստատել Tesla-ի հիմնադրի հետ՝ գործարքն ավարտելու նրա կարողության մասին լրացուցիչ տեղեկություններ հավաքելու, ինչպես նաեւ ավելի լավ պայմաններ ստանալու համար:

Twitter-ը հրաժարվել է WSJ-ի համար մեկնաբանություններից: Ընկերությունն ավելի վաղ հայտարարել էր, որ ձգտում է առաջարկի մանրակրկիտ, համապարփակ եւ կշռադատված վերանայմանը: