Ապրիլի 21-ին Աշտարակի համայնքային ոստիկանները ապօրինի թմրանյութ պահելու օգտագործելու և իրացնելու վերաբերյալ տեղեկություն էին ստացել:

Ժամը 23.30-ին Աշտարակի Տիգրան Մեծի փողոցից նրանք բերման ենթարկեցին 40-ամյա երկու տղամարդու, որոնցից մեկը՝ Աշտարակի, մյուսը՝ Լոռու մարզի Արևշող գյուղի բնակիչ։ Արևշողցու գրպանից հայտնաբերվեցին մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթե փաթեթ՝ կանեփանման զանգվածով։ Իրավապահներին հաջողվեց նաև պարզել, որ թմրանյութը նրան իրացրել էր աշտարակցի ընկերը։ Չժխտելով հյուրասիրելու փաստը՝ աշտարակցին հավելեց, որ թմրամիջոցը պատրաստել էր իր հավաքած կանեփի բույսերից։

Նշանակվել է փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։