Փաշինյանը մեծ ողբերգություն բերեց մերազգի գլխին, դրա համար եսուզում եմ, որ ինքը պատժվի: Այս մասին, այսօր՝ ապրիլի 29-ին, ընդդիմության կազմակերպած քայլերթի ժամանակ նշեց 44-օրյա պատերազմում զոհված պահեստազորի սպա Մայիս Նազարյանի  հայրը:

«Մենք մղկտում ենք, բայց ինքը պետք է ողբա իր երեխքեի համար, 4 երեխեքն էլ պետք է անհայտ կորեն: Այսօր վտանգված եմ համարում մեր հայրենիքը»,-ասաց նա եւ կոչ արեց զոհված զինծառայողների բոլոր ծնողներին դուրս գալ պայքարի:

«Մայիսի 1-ի հանրահավաքին անպայման մասնակցելու եմ իմ բոլոր բարեկամներով, ընկերներով: Որդիս Եղնիկներում է զոհվել հոկտեմբերի 31-ին, ծառայել է Կարեն Ջալավյանի գլխավորությամբ,-ասաց նա: