Ամերիկացիների ընտանիքի պատճառով պայթյունի սպառնալիք է առաջացել Իսրայելի Բեն Գուրիոն միջազգային օդանավակայանում, երբ չպայթած հրետանային արկ է ներկայացրել ստուգման ժամանակ, հաղորդում է BBC-ն:
Իշխանությունների հաղորդմամբ՝ նրանք զինամթերքը ձեռք են բերել Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունք կատարած այցի ժամանակ:
Սոցցանցերում տարածված տեսագրության մեջ երեւում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար այս ու այն կողմ վազում:
Իսրայելական YNet լրատվական կայքը տեղեկացրել է, որ հինգշաբթի երեկոյան տեղի ունեցած միջադեպի ժամանակ ընտանիքի անդամներից մեկն արկը հանել է ուսապարկից եւ հարցրել անվտանգության ծառայության աշխատակցին՝ կարելի է արդյոք այն տեղադրել ճամպրումում:
Աշխատակիցը հրահանգել է ազատել հարակից շրջակայքը, սակայն ուղեւորներից մեկը, որը չէր լսել նրան, սկսել է բղավել. «Ահաբեկիչները կրակում են»՝ զանգվածային խուճապ տարածելով, հայտնել է կայքը:
Ընտանիքին թույլատրել են նստել ինքնաթիռ հարցաքննությունից հետո:











