Մեր տղերքը պայքարում էին 7-8 ազգի դեմ, կռվում էին, սրանք թիկունքից խփեցին մեր տղերքին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Դատախազության դիմաց բողոքի ակցիա անցկացնող զոհված զինծառայողի հայրը:
«Թող դատախազն իր ականջին օղ անի, եթե ինքը մտածում է` այսօր ոչ աշխատանքային օր է, ավաղը կիրակի է, մենք հասկանում ենք դա ինչ է, ծածկադմբոցի մոմենտ է: Ես ասում եմ` հիմա Սասուն Միքայելյան, Նիկոլ Փաշինյան, դատախազ, զանգում են իրար: Էս էն չի, որ ինքը հայտարարություն արեց, մենք դրա վրա հիմնված եկանք, տարիուկես է` մենք բոլորս գիտենք: Մեր ուզածն ինչ է, որ Նիկոլ, քո տեղը էս ա, դու պիտի գաս ստեղ, ուրիշ փախնելու տեղ չունես: Ինքը պիտի գա, իր հետեւից պիտի գա Օնիկ Գասպարյանը, Արայիկ Հարությունյանը, Անդրանիկ Փիլոյանը, որ ազգի հերոս տվին, հետո գազի կալոնկի համար հանեցին, դատեցին: Արայիկ Հարությունյանը ասում էր` մեր օդը փակ է, այ տղա, եթե մեր օդը կիսով չափ փակ լիներ, մեր տղերքը չէին զոհվի: Մեր տղերքը չեն պարտվել, բայց մեր տղերքը գիտեին, որ դավաճանված են»,-ասաց նա:
Զոհված զինծառայողի հայրը կոչ արեց բոլոր բախտակից ծնողների պայքարել հանուն իրենց տղաների հիշատակի, այլապես նրանք կհամարվեն իշխանությունների կողմնակից:
Մանրամասները` տեսանյութում
Հիշեցնենք, որ ապրիլի 26–ից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները պահանջում են արդար քննություն իրականացնել և պատասխանատվության ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի աղետալի հետևանքների համար, նրան ներգրավվել որպես մեղադրյալ։











