Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները տեղեկություններ էին ստացել, որ Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի 41-ամյա մի բնակիչ տանը թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում: Ապրիլի 28-ին նրա տան զննությամբ հայտնաբերվեց մարիխուանա թմրամիջոցի նմանվող զանգված՝ 580 գրամից ավելի քաշով։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 41-ամյա տղամարդը իրավապահներին հայտնել է, որ թմրանյութը պատրաստել է բակում աճեցրած կանեփից:

Հայտնաբերվածը փաթեթավորվել և ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնում նախապատրաստվում են նյութեր: