Դերասան Սոս Ջանիբեկյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ հանգամանքները պարզելու ուղղությամբ, NEWS.am–ին տեղեկացնում են Քննչական կոմիտեից:
Նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 4-ին՝ քաղաքական ընդդիմության երթի մասնակից մի խումբ անձինք, նկատելով փողոցով միայնակ քայլող Սոս Ջանիբեկյանին, վանկարկել են անպարկեշտ արտահայտություններ, իրենց դիտավորյալ գործողություններով կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ընթացքում երթի մասնակիցներից մեկը ձեռքին եղած առարկայով բռնություն է գործադրել դերասանի նկատմամբ:
Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և համարժեք միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ:











