Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, որովհետեւ չի կարողանում կամ չի ցանկանում պաշտպանել Հայաստանը եւ Արցախը: Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց վեց տարի առաջ Կանադայից վերադարձած ֆինանսիստ Կարեն Մկրտչյանը։
«2018 թվականին ես մասնակցել եմ իշխանափոխության ցույցերին, փակել եմ փողոցներ, սակայն ես խաբվել եմ, որովհետեւ Նիկոլի էությունը կեղծիք է։ Նիկոլ, դու մեր լուսավոր տղերքին զոհել ես ու դրա համար պետք է գնաս։ Կոչ եմ անում բոլորին, եթե չեք ուզում որեւէ մեկի կողքին կանգնել, եկեք միայնակ կանգնեք, բայց ձեր ձայնը լսելի դարձրեք։ Եթե մենք բոլորս միասնական լինենք, որեւէ նոր իշխանություն փորձ չի անի վերադառնալու նախկինին»,- նշեց Մկրտչյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։











