Samsung Display-ը կդադարեցնի հեղուկ բյուրեղյա դիսփլեյների արտադրությունը 2022 թ. հունիսից, հայտնում է Gizmochina-ն։ Բիզնեսը փակելու որոշումը կայացվել է չինական եւ թայվանական ընկերությունների բարձր մրցակցության պատճառով։
Հարավկորեական Samsung-ը որոշել է կենտրոնանալ OLED մատրիցների եւ քվանտային կետերի (QD) էկրանների արտադրության վրա, քանի որ OLED պանելները մեծ պոպուլյարություն են ձեռք բերել սմարթֆոնների արտադրության մեջ։ Samsung Display-ը նախապես պլանավորում էր փակել իր LCD բաժինը 2020 թ. վերջին, սակայն այդ ծրագրերը հետաձգվել էին Samsung Electronics-ի խնդրանքով` COVID-19 համավարակի ընթացքում LCD վահանակների գների հանկարծակի բարձրացման պատճառով: Ընկերության կողմից LCD պանելների արտադրությունը դադարեցնելու հիմնական պատճառը շահույթի նվազումն է։
Display Supply Chain Consultants-ի վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ LCD-ների գինը 2022 թ. կազմում էր 2014 թ. հունվարին դրանց արժեքի 36.6 տոկոսը:





























