Ավստրալիայի նոր կառավարությունը, որի երդմնակալությունը չորեքշաբթի օրն է տեղի ունեցել, ներառում է ռեկորդային թվով՝ 13 կանանց, այդ թվում՝ առաջին մահմեդական կնոջը, որը բնիկ ժողովուրդների ներկայացուցիչ է, եւ նշանակվել է բնիկ ժողովուրդների գործերի նախարար, հայտնում է AP-ն։
Արարողությունը տեղի է ունեցել 11 օր անց այն բանից հետո, երբ նոր վարչապետ Էնթոնի Ալբանեզեի ձախ կենտրոնամետ Լեյբորիստական կուսակցությունն ընտրություններում հաղթանակ տարավ:
«Հպարտ եմ, որ ղեկավարում եմ ներառական կառավարություն, որը բազմազան է, ինչպես ինքը՝ Ավստրալիան», գրել է Ալբանեզեն Twitter-ում:
Երիտասարդության հարցերի նախարար Անն Ալին դարձել է Ավստրալիայի կառավարության առաջին մահմեդական կինը, իսկ արդյունաբերության եւ գիտության նախարար Էդ Հուսիկը՝ առաջին մահմեդական նախարարը՝ նախարարների կաբինետում:
Լինդա Բերնին դարձել է առաջին կինը եւ բնիկ ժողովուրդների երկրորդ ներկայացուցիչը, որը զբաղեցրել է բնիկ ժողովուրդների գործերի նախարարի պաշտոնը:



























