Apple-ը պատմության մեջ առաջին անգամ իր արտադրության մի մասը Չինաստանից դուրս է տեղափոխում: Ըստ Nikkei Asia-ի՝ տեխնոլոգիական ընկերությունն iPad-ի տարբեր բաղադրիչների արտադրությունը չինական գործարաններից Վիետնամ է տեղափոխում:

Apple-ն իր որոշումը հիմնավորում է մատակարարման շղթայի խափանումներով եւ արտադրական անվստահելի գրաֆիկներով:

Սա առաջին անգամն է ընկերության պատմության մեջ, երբ այն իր արտադրական ենթակառուցվածքի մի մասը Չինաստանից դուրս է տեղափոխում, որտեղ տասնամյակներ շարունակ արտադրում է իր ամբողջ արտադրական գիծը:

Apple Inc-ի գլխավոր մատակարար Foxconn Technology Group-ը դադարեցրել է գործունեությունն արեւելյան Չինաստանի Կունշանում գտնվող իր երկու գործարաններում COVID-19-ով վարակմա նոր դեպքերից հետո, ապրիլին հայտնել էին South China Morning Post-ում:

Սա Foxconn-ի առաջին փակումը չէ. ընկերությունը հետեւում է համավարակի դեպքում անվտանգության կանոններին, որոնք ամենախիստներից են աշխարհում:

Շենչժենը՝ առանցքային նավահանգստային քաղաքը, որը հաճախ չինական «Սիլիկոնային հովիտ» են անվանում, շարունակում է  COVID-ի զրոյական մակարդակի ագրեսիվ ռազմավարություն իրականացնել: Շենչժենում են տեղակայված Foxconn, ինչպես նաեւ Tencent եւ Huawei ընկերությունները: