Հայ  մեծանուն  ճարտարապետ  Ալեքսանդր   Թամանյանի   նախագծած Արամ Խաչատրյան Համերգասրահն իր գործունեության ողջ ընթացքում հյուրընկալել   է   համաշխարհային   հռչակ   վայելող   մենակատարների   եւ նվագախմբերի, ինչը ենթադրում եւ պարտավորեցնում է ունենալ ոչ միայն հյուրընկալ եւ գեղեցիկ դահլիճ,  այլեւ վերանորոգված եւ ներկայանալի ենթակառուցվածքներ՝ ի թիվս սանհանգույցների։

Կամերային   Երաժշտության   Ազգային   կենտրոնը   նույնպես   ունի արտասահմանյան  հռչակավոր  երաժիշտներին, ինչպես նաեւ մշտական հանդիսատեսին   պատշաճ   պայմաններում   հյուրընկալելու   խնդիր՝ կապված սանհանգույցների ոչ բարվոք վիճակի հետ: Կոմիտասի անվան կամերային  երաժշտության  տանը  մշտապես  տեղի  են  ունենում բազմաթիվ  համերգներ,  փառատոններ,  հոբելյանական  երեկոներ  եւ իհարկե երգեհոնային համերգներ:

Երկու   շենքերի   սանհանգույցների   վերանորոգումն   իրականացվում   է հայկական   ոճով՝   օգտագործելով   բացառապես   հայկական   քարեր՝ չխախտելով   շենքերի   ընդհանուր   ճարտարապետական   տեսքը:   Նախկինում սանհանգույցները չեն ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց  համար   նախատեսված   հարմարություններ։  Այս  նախագծերը լուծելու են նաեւ այդ խնդիրը:

Շինարարական  աշխատանքները  սկսված են եւ սանհանգույցները շուտով   կհանձնվեն   շահագործման:

Ֆասթ Կրեդիտի Խորհրդի նախագահ Վահե Բադալյանը մշտադիտարկման տակ է պահում Հայաստանի մշակութային ոլորտը և աջակցությունը շարունակական բնույթ է կրելու: