Կարո՞ղ եք մի դեպք ասել, որ վճռական չենք եղել. Երբ շենք ենք շրջափակում, բախումներ են լինում, այդ մեղադրողները, սովորաբար այդտեղ չեն լինում: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, Ֆրանսիայի հրապարակում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, թե շարժումը բավարար վճռականություն չի ցուցաբերում:
«Շատ հեշտ է նստել համակարգիչների առջեւ եւ մեղադրանքներ հնչեցնել:
Եթե պետք է եղել պատը ճեղքել, ճեղքել ենք, պետք է եղել ճանապարհը բացել, բացել ենք, բայց գնալ արկածախնդրության եւ շարժումը տապալել, դա չենք արել ու չենք անելու: Մենք Նիկոլին հեռացնելու ենք առանց արյունի: Ինքը արյան կարոտ է: Մենք արկածախնդրության չենք գնալու: Նրանք, ովքեր ոգեւորված դա ասում են, հաջորդ օրը մեզ մեղադրելու են: Կա նպատակ եւ մեր բոլոր գործողությունները միտված են դրան»,-ասաց նա:











