ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները կանխել են սպանություն, որը նախապատրաստել էր տնային կալանքում գտնվող՝ քրեական հեղինակություն համարվող անձը:

Այս մասին NEWS.am—ին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից, որը նաև տեսանյութ է հրապարակել։

Դեպքի շրջանակներում կան ձերբակալվածներ։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ իրավապահներին հաջողվել է ժամանակին բացահայտել հանցավոր մտադրությունը և թույլ չտալ դրա իրագործումը։