Microsoft-ը հայտարարել է Apple-ի գաջեթների համար Defender հակավիրուսի թողարկման մասին, հայտնում է WIndows Central պորտալը։ Ֆիրմային ծրագին այժմ հասանելի է Windows, macOS, iOS եը Android համակարգերում Microsoft 365 Personal и Family բաժանորդների համար:

Չնայած նրան, որ հակավիրուսը միջպլատֆորմային ծրագիր է դարձել, ծրագրի հնարավորությունները կտարբերվեն՝ կախված օպերացիոն համակարգից:

Այդպես, բջջային հավելվածը որպես պարզեցված գործիքագոտի կաշխատի, որը միանում է գոյություն ունեցող հակավիրուսային ծրագրերին կամ լրացուցիչ պաշտպանություն է իրականացնում։

Android օպերացիոն համակարգով աշխատող սարքերում հակավիրուսային պաշտպանությունը համալրվել է նաեւ գաջեթի հիշողությունը չարամիտ ծրագրերի առջայության համար սկանավորման հնարավորությամբ: Defender-ը նաեւ կստուգի հղումները դրանք բացելուց առաջ՝ ֆիշինգից պաշտպանվելու համար:

Apple-ի iOS եւ iPadOS բջջային սարքերը Android-ի համեմատ ավելի քիչ հասանելի գործառույթներ կունենան: iPhone-ի եւ iPad-ի տերերը պաշտպանված կլինեն միայն ֆիշինգային հղումներից:

Windows-ում Defender-ն իր հերթին համալրվելու է նոր գործառույթներով, այդ թվում՝ մոնիտորինգի վահանակով, որտեղ օգտատերերի համար հասանելի կլինեն այլ հակավիրուսների տվյալները: