Microsoft-ի Windows 11 օպերացիոն համակարգի նոր տարբերակում գտել են մի գործառույթ, որը օգտատերերին կծանուցի համակարգչի խոսափողին եւ վեբ-տեսախցիկին հասանելիություն տրամադրելու հավելվածների պահանջի մասին։ Մարդկանց գործողություններին հետեւելու դեմ ընկերության պայքարի մասին հաղորդում է Neowin-ը։
Նշվում է, որ առայժմ Microsoft-ը սկսել է գործառույթն իրականացնել թեստային ռեժիմով եւ ոչ բոլոր օգտատերերի համար։ «Գաղտնիության աուդիտ» (Privacy Auditing) կոչվող գործառույթը օգտվողին ցույց կտա, թե որ հավելվածներն են մուտք գործել խոսափող, տեսախցիկ եւ համակարգչային այլ սարքավորումներ:
Պորտալի տվյալներով՝ գործիքը Windows 11-ի կարգավորումներում «Գաղտնիություն եւ անվտանգություն» բաժնի մի մասն է: Գործիքը նաեւ հստակ ցույց կտա, թե երբ եւ որքան ժամանակ ծրագրերին հասանելի կլինեն սքրինշոթերը, հաղորդագրությունները, գտնվելու վայրի տվյալները:





























