Նախօրեին Շրի Լանկայի նախագահի նստավայր ներխուժած ցուցարարները, ըստ տեղեկությունների, առանձնատան ներսում մեծ քանակությամբ գումար են հայտնաբերել, գրում է Daily Mirror պարբերականը:

Սոցցանցերում հայտնվել է տեսանյութ, որում ցուցարարները հաշվում են գտնված թղթադրամները:

Հաղորդվում է, որ հայտնաբերված գումարը փոխանցվել է անվտանգության ծառայության ստորաբաժանումներին։

Իշխանությունները նշել են, որ համապատասխան փաստերն իմանալուց հետո քայլեր կձեռնարկեն տեղում իրավիճակի մասին հայտնելու համար։