Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը Բանգկոկում լրագրողներին ասել է, որ Ռուսաստանի կողմից ուկրաինական հացահատիկի արտահանման սահմանափակումը կարող էր նպաստել Շրի Լանկայում անկարգությունների կայացմանը եւ մտահոգություն հայտնել, որ դա կարող է այլ ճգնաժամեր հրահրել, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են դրսեւորվում ռուսական ագրեսիայի հետեւանքները ամենուր։ Դա կարող է նպաստել Շրի Լանկայի իրավիճակին: Մենք անհանգստացած ենք ամբողջ աշխարհում հնարավոր հետեւանքներով»,- ասել է Բլինքենը եւ ՌԴ-ին կրկին հորդորել թույլ տալ, որ մոտ 20 միլիոն տոննա հացահատիկ դուրս գա Ուկրաինայից:

«Այն, ինչ մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում, աճող պարենային անվտանգության խնդիր է, որը մեծապես սրվել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայի հետեւանքով», - ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը՝ նշելով, որ այն ազդել է նաեւ Թաիլանդի վրա: