ԿԺԴՀ պաշտոնական լրատվական գործակալությունը` Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը անհրաժեշտ է համարում վերանվանել  Ճապոնական ծովը «Արեւելա-կորեականի»: Ըստ գործակալության, վաղնջական ժամանակներից հենց այդպիսի անվանում են իրառել կորեացիները, ինչի մասին վկայում են բազմաթիվ պատմական աղբյուրներ:

Գործակալությունը նաեւ քննադատում է ԱՄՆ-ին, որը վերջերս «պատմական փաստերին հակառակ» կողմ է արտահայտվել հօգուտ «Ճապոնական ծով» անվանը, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ գործակալության, «Ճապոնական ծով» անվանումը «փաթաթան են սարքել ճապոնացի իմպերիալիստները, որոնք զավթել են Կորեան, օգտագործելով կեղծ փաստաթղթեր եւ սկսեցին իրականացնել ռազմական էքսպանսիան»: Օկուպացիայի շրջանում Կորեայի ժողովուրդը «հնարավորություն չի ունեցել պաշտպանել իր իրավունքները»: