Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարում երկրի արտգործնախարար Լի Թրասի եւ ֆինանսների նախկին նախարար Ռիշի Սունակի բանավեճն ընդհատվել է հեռուստահաղորդավարուհի Քեյթ Մաքքենի ուշաթափության պատճառով, հայտնում է BBC-ն։

TalkTV/Sun հեռուստաալիքով թորիների առաջնորդության մասին բանավեճը հանկարծ դադարեցվել է ստուդիայում տեղի ունեցած միջադեպից հետո: Երբ Ռիշի Սունակը եւ Լիզ Թրասը հերթական անգամ բանավիճել են հարկերի, առողջապահության ֆինանսավորման եւ տնտեսական հարցերի շուրջ, նրանց ընդհատել է ուժեղ ձայնը:

Արտաքին գործերի նախարարը նկատելիորեն անհանգստացած տեսք է ունեցել, եւ լսվել է, որ նա, հեռանալով ստուդիայից, ասում է «Աստված իմ»։ Ծրագիրն անմիջապես ընդհատվել է, եւ էկրանին հայտնվել է հաղորդագրություն․ «Ցավում ենք ծրագրի խափանման համար: Մենք ջանասիրաբար աշխատում ենք խնդիրների վերացման ուղղությամբ եւ շուտով կվերադառնանք նորմալ հեռարձակմանը»:

Sun-ի ներկայացուցիչն ասել է, որ բանավեճը դադարեցվել է բժշկական խնդրի պատճառով:

«Բժշկական խնդիր է ծագել, հուսով ենք շուտով կվերադառնանք եթեր»,- ասել է նա։ Պարզվել է, որ հաղորդավար, TalkTV-ի քաղաքական խմբագիր Քեյթ Մաքքենը բանավեճի ընթացքում ուշաթափվել է: