Անցած գիշեր իրավիճակը Կոսովոյում եւ Մետոխիայում կտրուկ սրվել է այն բանից հետո, երբ չճանաչված կազմավորման ոստիկանությունը փակել էր Սերբիայի հետ վարչական գծի անցակետը՝ մտադրվելով երկուշաբթի կեսգիշերից արգելք դնել սերբական փաստաթղթերի վրա։ Ի պատասխան՝ Կոսովոյի հյուսիսային հատվածի սերբերը ցույց են անցկացրել եւ փակել են հիմնական մայրուղիները։ Տարածաշրջանի հյուսիսում գտնվող մի շարք քաղաքներում տագնապի ազդանշաններ են հնչել։ Հյուսիսը եւ Կոսովսկա-Միտրովիցայի հարավը կապող Իբար գետի կամուրջի մոտ ՆԱՏՕ-ի հովանու ներքո Կոսովոյում գործող միջազգային անվտանգության ուժերի (ԿՖՈՐ) անդամներ եւ ոստիկաններ են տեղակայվել։ Ավելի ուշ Կոսովոյի ղեկավարությունը մեկ ամսով հետաձգեց սերբական փաստաթղթերի վրա արգելք սահմանելու ընթացակարգը՝ մինչեւ սեպտեմբերի 1-ը, երբ բոլոր բարիկադները կվերացվեն եւ Կոսովոյի հյուսիսում տեղաշարժի լիակատար ազատություն կսահմանվի։ Չճանաչված Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին նախագահ Վյոսա Օսմանիի և փոխվարչապետներ Բեսնիկ Բիսլիմիի և Դոնիկա Գերվալայի հետ մի շարք հանդիպումներ են անցկացրել ամերիկացի եւ միջազգային այլ ներկայացուցիչների հետ։
«Սերբիան եւ ՄԱԿ-ը, 1244 բանաձեւի համաձայն, Կոսովոն իր տարածքն է համարում։ Այն, ինչպես Սերբիան պահեց իրեն հիմա, երբ անհրաժեշտ էր անհապաղ պաշտպանել սերբերի իրավունքները, Բելգրադը նահանջեց, եւ այդ նահանջը աղետալի հետեւանքներ կունենա, քանի որ, չնայած իր օրինական իրավացիությանը, Վուչիչը նահանջի բազմաթիվ քայլեր է արել»,- ասել է նա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը։
Նա ընդգծեց, որ Վուչիչն արեց ամեն ինչ, որպեսզի Կոսովոն շատ արագ իրական ինքնիշխանության հասնի։ Նրա կարծիքով՝ Սերբիայի հաղթանակի մասին իր հայտարարությունների հռետորաբանությամբ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հույս էր տալիս, որ ինքն արագ կշարժվի Կոսովոյում Սերբիայի ազգային շահերի պաշտպանության համար, որոնք (Սերբիայի ազգային շահերը Կոսովոյում) սկսվում են Կոսովոյի հյուսիսում մնացած սերբ բնակչությամն պաշտպանությամբ: Նա նշել է, որ, չնայած հաղթական հռետորաբանությանը, Վուչիչն անձամբ բաց թողեց այն ժամանակը, երբ Սերբիան կարող էր միջամտել, նա թույլ տվեց Կոսովոյի ոստիկանական ուժերին շարվել սահմանի երկայնքով, թույլ տվեց ՆԱՏՕ-ի ուժերին մոտենալ հակամարտության գոտուն:
«Դրանից հետո Սերբիայի պաշտպանության նախարարը բանակցություններ սկսեց ՆԱՏՕ-ի հետ, եւ վերջ, գնացքը գնաց»,- հավելել է գլխավոր խմբագիրը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը Սերբիային օգնելու աշխարհագրական որեւէ հնարավորություններ չունի, հիմքեր չկան կարծելու, որ Սերբիայի նախագահն իր երկրի պաշտպանության հարցում ընտրում է ռուսական, ոչ թե ՆԱՏՕ-ի կողմը։ «Ինչ վերաբերում է Թայվանին, ապա դա կապված չէ Կոսովոյի հետ, քանի որ Թայվանը գտնվում է Չինաստանի իրավասության շրջանակներում եւ ամեն դեպքում, ամեն գնով կմիացվի Չինաստանին»,- հավելել է Կոլերովը։











