Սեպտեմբերի լույս 2-ի գիշերը ոստիկանության Ճամբարակի բաժնում մի կին հաղորդում տվեց, որ գիշերը, ժամը 2-ից 2.30-ն ընկած ժամանակահատվածում, երբ քնած են եղել, ինչ-որ մեկը մտել է իրենց առանձնատուն և ննջասենյակից հափշտակել ամուսնու բջջային հեռախոսները։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ կինը նաև հայտնել էր նաև, որ իր արթնանալուն պես տուն մտած տղամարդը փախել էր։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում Ճամբարակի քրեական հետախույզները համագործակցեցին մարզային վարչության ծառայողների հետ: Պարզվեց, որ կողոպուտը կատարել է Ճամբարակում բնակվող 49-ամյա մի տղամարդ։ Նա հայտնաբերվեց ու ձերբակալվեց։ Անձնական խուզարկությամբ հափշտակված բջջային հեռախոսները հայտնաբերվեցին։

Տղամարդը ներկայացվել է քննչական մարմնին։

Կատարվում է նախաքննություն։