Մինեսոտա նահանգից 91-ամյա Իդա Շենոնն իր ծննդյան տարեդարձը նշել է պարաշյուտով խելահեղ թռիչք կատարելով։
«Ես իմ 80-ամյակի օրը զիփլայնով եմ թռել»,- ասել է նա: «Ինձ ինչ-որ մեկը հարցրեց, թե ինչ եմ պատրաստվում անել հետո, եւ ես առանց մտածելու ասացի. «Օհ, ես պարզապես կթռչեմ պարաշյուտով»։
91-ամյա կինը նաեւ 10 երեխա է մեծացրել եւ աշխատել է մինչեւ 80 տարեկանը։











