Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համաձայնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որ ուկրաինական հացահատիկը չի առաքվում ամենակարիքավոր երկրներ։
Ըստ Էրդողանի՝ հացահատիկ չի առաքվում աֆրիկյան երկրներ, ինչպես պետք է լիներ։ «Պարոն Պուտինը ճիշտ է ասում, որ հացահատիկը միջանցքով առաքվում է ոչ թե աղքատ երկրներ, այլ հիմնականում զարգացած երկրներ։ Պուտինը մտահոգված է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների ժամանակ հացահատիկ է ուղարկվում հենց այն երկրներ, որոնք պատժամիջոցներ են սահմանել։ Մենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կքննարկենք այս թեման Սամարղանդում»,-ասել է նա։
Պուտինը չի բացառել ուկրաինական հացահատիկի արտահանումը ԵՄ սահմանափակելու հնարավորությունը




























