ԱԺ-ի մոտ, Նկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքված զոհված զինծառայողների հարազատները, նաև նրանց միացած քաղաքացիները քննադատական խոսքերի տարափով Սեդա Սաֆարյանին ուղեկցեցին մինչև ԱԺ մուտքի դռների մոտ։

«Սվոլոչի, էս սաղին, որ նիկոլական են, ասեք՝ իրենց չծնված ծոռներից ամաչեն»,-ասաց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, որ Սեդա Սաֆարյանը  ՔՊ-ի կողմից առաջադրվել է ՍԴ նախագահի թեկնածու։ Նրա ընտրության հարցի քննարկումը տեղի է ունենալու վաղը՝ ԱԺ նիստում: