ԵՄ անդամները դեռ չեն լուծել էներգետիկ ճգնաժամը։ Այս մասին հայտարարել է Իսպանիայի էներգետիկայի նախարար Թերեզա Ռիբերան, գրում է Reuters-ը։
«Թեեւ ԵՄ-ի սովորական պարամետրերի շրջանակում աննախադեպ արագությամբ առաջընթաց է արձանագրվում, մենք հեռու ենք այն լուծումներից, որոնք կարող են ժամանակի ընթացքում կայուն լինել»,-ասել է նա։
Որոշ երկրներ, օրինակ՝ Իսպանիան, ցանկանում են սահմանափակել գազի մեծածախ գները, մյուսները՝ Ֆինլանդիան եւ Սլովակիան, դեմ են ուղղակի սուբսիդիաներին, մինչդեռ Գերմանիան առաջարկում է համատեղ գնումներ՝ նվազեցնելով սպառումը եւ մեծացնելով մատակարարումը։





























