Անջելինա Ջոլին եւ Սառա Ջեսիքա Փարքերը փող են վաստակում ոչ միայն իրենց արվեստի, այլեւ նորաձեւության շնորհիվ: Նորաձեւության հետ շփումը կազմում է դերասանուհիների եկամուտի մի մեծ մասը:
Երկու աստղերն էլ հայտնվել են Forbes ամսագրի` ամենաշատ վճարվող դերասանուհիների վարկանիշային ցուցակում: Նրանցից յուրաքանչյուրն անցյալ տարի վաստակել է մոտ 30 միլիոն դոլար , որի նշանակալի մասը վաստակել են նորաձեւության պայմանագրերի շնորհիվ, գրում է Hollywood Reporter-ը:
Ջոլին գումար է վաստակել երկու` «Աղ» եւ «Զբոսաշրջիկը» ֆիլմերից եւ, իհարկե, քիչ եկամուտներ չի ստացել Louis Vuitton գովազդային ընկերությունից: Իսկ Փարքերը մեծ եկամուտներ է ձեռք բերել «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմից: Նա նաեւ Halston Heritage-ի բրենդի ստեղծագործական ղեկավարն է:




























