Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի կինը` Ելենան, նկարվել է Playboy-ի լատվիական տարբերակի սեպտեմբերյան համարի համար։ Հատկանշական է, որ այս ֆոտոսեսիան Playboy-ի չափորոշիչներով համեմատաբար համեստ է ստացվել։
Ուշակովան լրագրողներին հայտարարել է, որ համաձայնել է նկարվել տղամարդկանց համար նախատեսված ամսագրում, որպեսզի հետո թոռներին ցույց տա՝ ինչպիսին է եղել իրենց տատիկը երիտասարդության տարիներին, հայտնում է РБК-ն։
2010 թվականին էստոնացի քաղաքական գործիչ Աննա-Մարիա Գալոյանը նկարվել էր Playboy-ի շապիկի համար։ Նա նաեւ բրիտանական The Sun տաբլոիդի կողմից ճանաչվել էր աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը։




























