Հնագետները Նորվեգիայում գտել են աշխարհում ամենահին ռունիական քարը։ Հնագետների կարծիքով՝ վիմագրերը 2000 տարվա պատմություն ունեն եւ ռունիական գրի առեղծվածային պատմության ամենավաղ շրջանին են պատկանում։

Դարչնագույն, քառակուսի, հարթ ավազաքարի վրա փորագրված են նշաններ, որոնք կարող են լինել Սկանդինավիայում գրավոր խոսքի առաջին նմուշները, տեղեկացրել են Օսլոյի Մշակույթի պատմության թանգարանում, գրել է The Guardian-ը։ Թանգարանում ավելացրել են, որ դրանք «երբեւէ գտնված ռունիական ամենահին վիմագրերն են»։ Սա «աշխարհի ամենահին ռունիական քարն է»։

«Այս գտածոն նոր գիտելիքներ կտա երկաթե դարում ռուների օգտագործման մասին։ Գուցե սա Նորվեգիայում եւ Սկանդինավիայում ռունիական սեպագրերն առաջին անգամ օգտագործելու փորձերից մեկն է»,- նշել է Օսլոյի համալսարանի պրոֆեսոր Քրիստել Զիլմերը։

Ավելի վաղ հին ռուներ են գտնվել այլ առարկաների, բայց ոչ քարի վրա։ Դրանք հայտնաբերվել են Դանիայում գտնված ոսկրե սանրի վրա։ Ռունիական սեպագրերի փորագրման համար օգտագործվել է դանակի կամ ասեղի ծայրը, կարծում են գիտնականները։

Ռունիական քար է հայտնաբերվել 2021թ. վերջին, Տիրիֆյորդից (Օսլոյից արեւմուտք) ոչ հեռու գտնվող գերեզմանատան պեղումների ժամանակ։ Այս շրջանը հայտնի է մի քանի հնագիտական գտածոներով։ Դիակիզման փոսում հնագետները, քարից բացի, գտել են այրված ոսկորներ եւ փայտածուխ։

31x32 սանիտմետր չափերով քարը վիմագրությունների մի քանի տեսակ ունի, եւ դրանք բոլորը չէ, որ լեզվաբանական իմաստ ունեն։ Ութ ռուն քարի դիմերեսին կարդացվում է որպես «Իդիբերուգ», դա կարող է լինել կնոջ, տղամարդու կամ ընտանիքի անուն։

Զիլմերը գտածոն անվանել է «ամենասենսացիոնը իր ՝ որպես գիտնականի կյանքում»։

Գիտնականները մտադիր են  շարունակել որոնումներն այս շրջանում։