Հնդկաստանում ոսկերչական խանութներից մեկում առնետը հափշտակել է ադամանդե վզնոցը, ապա քարշ տալով նետել իր որջը։ Գող կրծողին ֆիքսել է խանութում տեղադրված անվտանգության տեսախցիկը։
Առնետը որոշ ժամանակ նայել է շուրջը, կարծես, իդեալական պահ է փնտրել զարդը գողանալու համար։ Այնուհետեւ առնետը դանդաղ իջել է դարակի վրա, վերցրել վզնոցն ու այն տարել իր հետ թաքստոց։ Գող առնետի մասնակցությամբ տեսանյութը վիրուսային է դարձել համացանցում։ Օգտատերերից ոմանք կատակել են, որ առնետն այն գողացել է Վալենտինի օրվա համար։











