Կրկեսային արվեստի 5-րդ համաշխարհային փառատոնում ամերիկահայ Սեյրանյան քույրերը համար են ցուցադրել, որը ոչ ոք չի կատարում աշխարհում. Երկուսով մտել են 61x61 չափերի արկղի մեջ:

Արեւիկ եւ Տաթեւիկ Սեյրանյանները ծրագրում ներկայացրել են որպես «կաուչուկե քույրեր»:

«Սա միակ բացառիկ համարը չէ մեր կատարմամբ: Այսօր առանձնահատուկ բարդ էր, քանի որ նման ցածր ջերմաստիճանին մենք առաջին անգամ էինք նման հնարք կատարում»,- ասել են նրանք:

Սեյրանյան քույրերը ԱՄն են մեկնել Հայաստանից եւ ծնողների հետ հաստատվել Ֆլորիդայում. Մայրը՝ Անահիտը զբաղվում է կենդանիների վարժեցմամբ, իսկ հայրը՝ Գագիկը ծաղրածու է:

Նշենք, որ կրկեսային 5-րդ փառատոնն այս տարի նվիրված է Մոնակոյի իշխան Ռենե 3-րդի հիշատակին, ով 37 տարի առաջ հիմնել է ամենահեղինակավոր կրկեսային փառատոնը Մոնտե-Կառլոյում: