50 խոզ տեղափոխող կցորդիչով բեռնատարի շրջվելուց հետո խոզերը ուրբաթ առավոտյան հայտնվել են Մինեսոթայի միջնահանգային 694 մայրուղում։

Ոստիկանները փորձել են որսալ խոզերին, որոնք փախչում էին մեքենաների միջով, տեղեկացրել է Star Tribune-ը։

Ինչպես ցույց են տվել Մինեսոթայի տրանսպորտի վարչության տեսախցիկները, բեռնատարը շրջվել է ժամը 07.35-ին եւ խցանումներ առաջացրել մեկ մղոն տարածության վրա աշխույժ երթեւեկության ժամին։

Բեռնատարի վարորդը, ըստ ոստիկանի, չի տուժել, բայց վթարի հետեւանքով սատկել է տասը խոզ։

Քննիչները պարզում են վթարի հանգամանքները։