Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի հետեւանքով, հողազանգվածի տակ մնացած 35 ավտոմեքենաներից տեսանելի են 24-ը` 8 բեռնատար, 2 կռունկ, պետավտոտեսչության 1 մեքենա եւ «ԿԱՄԱԶ» մակնիշի ավտոմեքենա: Ինչպես NEWS.am-ին տեղեկացրեցին ԱԻՆ մամուլի ծառայությունից, Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտում, այսօր` հոկտեմբերի 3-ի, ժամը 20.00-ի դրությամբ, աշխատողներին միացել են Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 6 փրկարար, Գեղարքունիքի մարզից` 27, Բերդի հրշեջ-փրկարարական ջոկատից ` 12 հրշեջ-փրկարար:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել է, որ որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19:03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին եւ այն ամբողջովին  դարձրել անանցանելի (Ֆոտոռեպորտաժ, վիդեո):