Հայաստանում էլեկտրոնային ծխախոտի ակցիզը հինգ անգամ ավելի ցածր է, քան սովորական ծխախոտի ակցիզը, ինչն անթույլատրելի է։ Այս մասին ԱԺ հերթական նիստի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ։
Նախատեսվում է փոփոխել ակցիզային հարկի դրույքաչափերը։
Այսպես, ծխախոտային խառնուրդների չոր տաքացմամբ գործող էլեկտրոնային ծխախոտների համար ակցիզ է սահմանվել հազար հատի համար 3100 դրամ, մինչդեռ սովորական ծխախոտների համար՝ 14640 դրամ։
«Այսպիսով, իշխանությունները փաստացի սուբսիդավորում են էլեկտրոնային ծխախոտ ծխելը։ Հայաստանում դա անթույլատրելի է, քանի որ ծխելուց թմրամիջոցների անցնելու հավանականությունն ավելի մեծ է: Դա վերաբերում է նաեւ ալկոհոլին, որն ուժեղացնում է թմրանյութերի ազդեցությունը»,-հավելեց Թորոսյանը։
Իր հերթին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանը մատնանշեց ինչ-որ ճշգրտումների անհրաժեշտությունը:
«Անհրաժեշտ է պարզել, թե արդյոք վերջին տարիների արգելող միջոցառումների արդյունքում նվազել է ծխողների թիվը»,-ասաց Թունյանը:











