Թելեգրամյան ալիքներում հրապարակվել է Լաչինի միջանցքում Հակարիի կամրջի վրա ադրբեջանցիների կողմից դրոշ տեղադրելու փորձի տեսագրությունը։

«Ռուս խաղաղապահների գնդակոծությունը։ Ինչպես է եղել իրականում։ Հիշո՞ւմ եք հունիսի 15-ի միջադեպը Լեռնային Ղարաբաղում։ Այդ ժամանակ ադրբեջանցի սահմանապահները սադրիչ համազգեստով իրենց դրոշն էին տեղադրել ռուս խաղաղապահների անցակետի մոտ, իսկ հայկական կողմը գնդակոծել էր նրանց։ Այն ժամանակ հայկական իշխանամետ լրատվամիջոցները ռուս խաղաղապահներին մեղադրեցին անգործության եւ Ադրբեջանին օժանդակելու մեջ։ Խոսքերը հաստատող կադրերը հրապարակել է ամերիկացիների կողմից ֆինանսավորվող «Ազատություն» ռադիոկայանը»,-մեկնաբանություններում գրել է «Рыбарь» ալիքը։