Փոքր աղջկա հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տարօրինակ շփման հերթական դեպքը նորից ուշադրություն է գրավել, տեղեկացրել է Fox News-ը։
Տեսագրության համաձայն, որն արվել է դեսպանության աշխատողներին եւ նրանց ընտանիքների անդամներին ողջունելիս Air Force One ինքնաթիռ նստելուց առաջ, հինգշաբթի Հելսինկիից թռչելիս, ԱՄՆ նախագահը, ըստ երեւույթին, փորձել է կծել վախեցած ֆինն աղջնակի ուսը։
Տեսագրությունում երեւում է, թե ինչպես է Բայդենը կռանում աղջկա վրա, որի ձեռքից բռնել էր նրա մայրը, եւ փորձում թեթեւ կծել նրա ուսը։ Աղջիկն, ըստ երեւույթին, վախեցել է եւ շրջվել, երբ Բայդենը փորձել է համբուրել նրա գլուխը։
Երեխաների հետ Բայդենի անվարժ պահվածքի ամենահայտնի դեպքերից մեկը տեղի է ունեցել 2015թ., երբ նա, փոխնախագահ եղած ժամանակ, ինչ-որ բան է շշնջացել սենատոր Քրիս Քունսի դստեր ականջին Սենատում նրա լիազորությունների հերթական ժամկետի համար երդում տալու արարողությանը, հիշեցրել է ԶԼՄ-ն։
Տեսագրությունում, որն ամրագրել է այդ պահը, երեւում է, որ աղջիկն անհարմար է զգացել եւ հեռացել է, երբ Բայդենը փորձել է համբուրել նրա այտը։
Ավելի ուշ Քունսը, ի պաշտպանություն Բայդենի, Fox News-ի հարցազրույցում հայտարարել էր, որ իր աղջիկը նրան «ահավոր» չի համարում։











