Մենք ուզում էինք, որ Հայաստանում ազատ ընտրությունների եւ սրանից բխող ժողովրդավարական համակարգերը վերականգնվեն եւ դրա համարտեսնում էինք ճանապարհ ժողովրդական, թավշյա, ոչ բռնի հեղափոխության միջոցով: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հիմնադիր ժողովին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ հարցը լուծված է: 

«Հարց է առաջանում՝ որն է այն ռազմավարական հարցը, որի պատասխանը մենք այսօր պետք է գտնենք: Իմ կարծիքով՝ հարցը հետեւյալն է՝ արդյո՞ք մենք ուզում ենք, որ ՀՀ-ն որպես անկախ պետություն գոյություն ունենա եւ ուզում ենք մենք արդյոք Հայաստանը պատրաստել այս տարածաշրջանում գոյության, հարատեւման, առանց պատկերավոր ասած հովանավորությունների: Ժամանակակիցվ աշխարհում բացարձակապես ինքնիշխանություն չկա, եթե կան ապա դրանք կարելի է մի ձեռքի վևա հաշվել: Իմ կարծիքով՝ մեր ռազմավարական նպատակը պետք է լինի հետեւյալը, որ ՀՀ-ն այս տարածարջանում պետք է հարատեւ, հավիտյան գոյություն ունենա, ինչը նշանակում է, որ պետք է կառավարել թշնամանքը մեր նկատմամբ»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում: