Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 43-ամյա քանաքեռավանցու տան խուզարկությամբ զենք-զինամթերք է հայտնաբերվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուլիսի 27-ին նրա տանը խուզարկություն է կատարվել։ Հայտնաբերվել են 109 փամփուշտ, 4 հեռադիտակ, զենքի մաքրման համար նախատեսված պարագաներ, СКС ռեսակի 7․62 մմ տրամաչափի ինքնաձիգ, ինքնաձիգի շամփուր և պահեսատուփեր, 1 պարկուճ, 1 նռնակ, «Տրոտիլ» տեսակի պայթուցիկ նյութ և դրա  բաղադրիչ մաս կազմող առարկաներ, ավտոմեքենաների 23 պետհամարանիշներ։ Իսկ նրան պատկանող Audi մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է երկաթե մահակ»,- հայտնել է իրավապահ կառույցը։

Քանաքեռավանցին ձարբակալվել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են»: