Քիչ առաջ լարված իրավիճակ է առաջացել Երևանի կենտրոնում՝ Աբովյան փողոցում։
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից, որտեղ երեւում է, որ մի տղամարդ փողոցում միրգ, բանջարեղեն վաճառողների արկղերի պարունակությունը շուռ է տվել մայթերին՝ թույլ չտալով, որ նրանք առևտուր անեն։
Տղամարդուն դիմադրող կինը փորձել է բեռնատարի թափք տեղափոխված մրգով լի արկղը հանել, ի պատասխան տղամարդը նախ բղավել է, ապա հրել, ինչի հետևանքով կնոջ ձեռքի արկղից մրգերը գետնին թափվել են։
«Աբովյան փողոց. «թավշյա» պայքար փողոցի առեւտրի դեմ»,-գրել է Նաիրա Զոհրաբյանը:











