Կարծում եմ և հուսով եմ, որ Միացյալ Նահանգները լավ հասկանում է Լեռնային Ղարաբաղում աճող հումանիտար ճգնաժամի մասշտաբներն ու տեմպերը, ինչպես նաև գիտակցում, որ հնարավոր բանաձեւը կօգներ կարգավորել այս իրավիճակը՝ վերջ դնել հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնել բանակցային օրակարգին։ Այս մասին օգոստոսի 22-ին Երեւանում Բելգիայի ԱԳ նախարարի հետ համատեղ ճեպազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Աշխարհը տեսնում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ իրականացվող էթնիկ զտումների քաղաքականությունը, և ես չեմ կարծում, որ ԱՄՆ-ն կցանկանար մաս կազմել դրան կամ կուզենար նպաստել էթնիկ զտումների քաղաքականությանը։ Ինձ համար դժվար է պատկերացնել, որ նման բան կարող է լինել»,- ասաց նա:

Միրզոյանը հավելեց նաև, որ Հայաստանը միշտ ողջունել և ինքն է առաջարկել ստեղծել հնարավորություններ չեզոք հանձնաժողովի մուտքի համար, առաքելության՝ Լեռնային Ղարաբաղ՝ չեզոք կարծիք ներկայացնելու միջազգային հանրությանը, ինչպես նաև ջանքեր գործադրելու՝ արդար և կայուն խաղաղության հասնելու համար:

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ-ը խոչընդոտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի հարցով Հայաստանի կողմից հրավիրված վերջին արտակարգ նիստի ժամանակ բանաձեւի ընդունումը։