Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է։ Վանաձորում շրջայցի ժամանակ նրան է մոտեցել մի կին և շնորհակալություն հայտնել թոշակը բարձրացնելու համար։ Փաշինյանը հորդորել է անկանխիկ առևտուր անել, որպեսզի թոշակն ավելի բարձր լինի։
Փաշինյանը ֆեյսբուքյան էջում մանրամասներ է ներկայացրել վանաձորյան շրջայցից․
«Կառավարության ֆինասավորմամբ ընթացքի մեջ են Խորենացի փողոցի գրեթե 1 կմ հատվածի 2 երթեւեկելի գոտիների հիմնանորոգման աշխատանքները, որոնց համար հատկացվել է շուրջ 273 մլն դրամ:
Հրաչյա Ներսիսյան փողոցի 1,1 կմ հատվածում եւս իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Սուբվենցիոն ծրագրի շրջանակում հատկացվել է 314 մլն դրամ: Միջոցների շուրջ 50 տոկոսը հատկացրել է Կառավարությունը:
Շինաշխատանքները կավարտվեն առաջիկայում»։











