Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդան եւ մի քանի նախարարներ փորձել են Ֆուկուսիմայից ծովամթերք՝ ցույց տալու համար դրանց անվտանգությունը։ Դա տեղի է ունեցել Ճապոնիայի իշխանությունների քննադատության ֆոնին, որոնք անցյալ շաբաթ սկսել են «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ռադիոակտիվ ջրի արտանետումը Խաղաղ օվկիանոս, հաղորդում է Nikkei թերթը։

Ճապոնիայի էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Յասուտոսի Նիշիմուրան պատմել է, որ վարչապետը կերել է սաշիմի, պերկես եւ ութոտնուկից, ինչպես նաեւ բրինձ։

Նիշիմուրան նշել է, որ Ճապոնիայի իշխանությունները պետք է իրազեկեն մարդկանց ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում Ֆուկուսիմայի մերձակայքում որսված ծովամթերքի անվտանգության մասին։