Մենք վերջերս Թումանյան 39 հասցեում ձեղնահարկ քանդեցինք, տրված շինթույլտվությունը չեղարկեցինք եւ քանդեցինք. Նույնը  իրականացնելու ենք Շարենցի տուն-թանգարանի ձեղնահարկի հետ, որովհետեւ քաղաքացիների դժգոհություն կա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Շենգավիթի շրջանում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով նրան, որ քաղաքապետարանը Գայի խպողոտայում ավտոբուսների համար առանձին գիծ է հատկացրել՝ առաջ բերելով քաղաքացիների դժգոհությունը, քանի որ ցխանումները ավելացել են, Ավինյանն ասց. «Դա շատ բնական բողոք է: Մենք քաղաքում մի քանի տեղ ենք այդպես արել, որովհետեւ հիմա մենք հաշվարկում ենք ճանապարհների թողունակությունը: Վերջնանպատակը լինելու է խելացի լուսացույցների ներդրումը եւ առհասարակ տրաֆիկի կառավարման նոր համակարգի ներդրումը: Դա մեզ տալու է մի քանի բան, նախ տալ առավելություն հանրային տրանսպորտին: Խելացի լուսացույցները հնարավորություն են տալու այն հատվածներում, որտեղ ավելի մեծ թողունակություն պետք է ապահովվի, լուսացույցն ավտոմատ կերպով ավելի երկար է պահելու կանաչ լույսը»: